Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ․ 5-6 աստիճանով կցրտի

Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ․  5-6 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-ին, 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +6 աստիճան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---