Փոխնախարար․ Շենքի բնակիչները դեմ են 44-օրյայում հաշմանդամություն ստացածի համար թեքահարթակի կառուցմանը

Փոխնախարար․ Շենքի բնակիչները դեմ են 44-օրյայում հաշմանդամություն ստացածի համար թեքահարթակի կառուցմանը

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան, մի դեպք է նկարագրել, որի մասին իմացել է։

«Մի դեպքի մասին եմ իմացել որոշ ժամանակ առաջ, որ ինձ հանգիստ չի տալիս։ Մարդկանց վերաբերմունքի պատճառով։ 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդ տղան ստիպված է տեղաշարժվել սայլակով։ Բնակվում է բազմաբնակարան շենքում։ Տղայի ելումուտն ապահովելու համար անհրաժեշտ է, որ դեպի շենքի մուտք թեքահարթակ կառուցվի, ինչին ընդդիմանում են բնակիչները՝ պնդելով, որ աստիճանավանդակը կնեղանա և իրենց անհարմար կլինի։

Սա էլ է մեր իրականության մաս։ Ներառականությունը խոսքեր չեն, մեր ապրելու ձևն է»,-ասվում է գրառման մեջ։

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը խթանելու նպատակով՝ պետական հավաստագրերի հիման վրա շարունակվում է նաև աջակցող միջոցների տրամադրումը․ 2022 թվականի 11 ամիսների ընթացքում 8262 անձի տրամադրվել է մոտ 20,000 աջակցող միջոց։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---