Շրջանառության մեջ է դրվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրված նամականիշ

Շրջանառության մեջ է դրվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրված նամականիշ

PanARMENIAN.Net - Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

380 դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով իրականացվող նախագծերին:

«Շնորհակալություն ենք հայտնում ՀայՓոստ ընկերությանը՝ շարունակական նվիրաբերությունների և տարբեր նախաձեռնություններով մեր առաքելությանն աջակցելու համար։ Մեր հավատարիմ գործընկերն ու նվիրատուն դառնալն անգնահատելի դեր ունի մեր զինծառայողների և նրանց ընտանիքների ֆինանսական կայունությունն ապահովելու գործում»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) գործում է 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

 Ուշագրավ
Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը
Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին
---