Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը Սոթքից դիմել է միջազգային հանրությանը![]() 3 դեկտեմբերի 2022 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրից դիմել է միջազգային հանրությանը։ Նա տեսաուղերձ է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում և գրառում կատարել։ «Մենք գտնվում ենք Սոթքում (Հայաստան), ամբողջ այս շրջանը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին, որի հետևանքով զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, հարյուրավոր տներ են քանդվել։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգն ու հեռանալ հայկական տարածքից»,-ասվում է գրառման մեջ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրապարակել է հայկական կողմի զոհերի թիվը՝ 233։ ![]() ![]() «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,-գրել է նա Ծառայությունների գնման բաց մրցույթ է հայտարարվել Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |