Լավրով․ ՌԴ-ն շահագրգռված է, որ Բաքուն ու Երևանը խաղաղության պայմանագիր կնքեն

Լավրով․ ՌԴ-ն շահագրգռված է, որ Բաքուն ու Երևանը խաղաղության պայմանագիր կնքեն

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բացելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները Մոսկվայում, ասել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքեն։

«Կարևոր թեմա է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրագործումը և 2022-ի հոկտեմբերին Սոչիի հերթական գագաթնաժողովը»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է նպաստելու «տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղ պայմանագրի կնքմանը, և ընդհանուր առմամբ՝ վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարաքնականների միջև շփումների զարգացման ուղղությամբ»։

Լավրովը հավելել է, որ Բայրամովի հետ բանակցություններում քննարկելու են նաև տարածաշրջանում և բազմակողմ կառույցներում փոխգործակցության հարցը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրին, ասել է, որ հայկական կողմը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել պայմանագրի տեքստի իր տարբերակը և սպասում է Բաքվի արձագանքին։ Նա նշել է, որ ՀՀ-ում խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում կա` շրջանակային համաձայնագրի մոդելն ու դետալացվածը։ Փաշինյանը մանրամասնել է, որ շրջանակայինի դեպքում մոտեցումն այն է, որ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---