Լավրով․ ՌԴ-ն շահագրգռված է, որ Բաքուն ու Երևանը խաղաղության պայմանագիր կնքեն![]() 5 դեկտեմբերի 2022 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բացելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները Մոսկվայում, ասել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքեն։ «Կարևոր թեմա է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրագործումը և 2022-ի հոկտեմբերին Սոչիի հերթական գագաթնաժողովը»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է նպաստելու «տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղ պայմանագրի կնքմանը, և ընդհանուր առմամբ՝ վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարաքնականների միջև շփումների զարգացման ուղղությամբ»։ Լավրովը հավելել է, որ Բայրամովի հետ բանակցություններում քննարկելու են նաև տարածաշրջանում և բազմակողմ կառույցներում փոխգործակցության հարցը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրին, ասել է, որ հայկական կողմը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել պայմանագրի տեքստի իր տարբերակը և սպասում է Բաքվի արձագանքին։ Նա նշել է, որ ՀՀ-ում խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում կա` շրջանակային համաձայնագրի մոդելն ու դետալացվածը։ Փաշինյանը մանրամասնել է, որ շրջանակայինի դեպքում մոտեցումն այն է, որ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ ![]() ![]() Նաև կոչ է արվել 150 մլն դոլար հատկացնել ՀՀ-ին և Արցախին «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |