Իրանի ԱԳ փոխնախարար․ «3+3» շրջանակը շատ լավ մոդել է Կովկասում անվտանգության համար

Իրանի ԱԳ փոխնախարար․ «3+3» շրջանակը շատ լավ մոդել է Կովկասում անվտանգության համար

PanARMENIAN.Net - Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, անդրադառնալով Մոսկվա իր վերջին այցին, հայտարարել է, որ երկրները որոշակի շրջանակներ և մեխանիզմներ են մշակել երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար, գրում է RegionMonitor-ը։

«3+3» շրջանակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շատ լավ մոդել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության համար»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։

«3+3» ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, ՌԴ-ն և Իրանը։ Վրաստանը, սակայն, հայտարարել է, որ չի մասնակցելու ձևաչափի հանդիպումներին և ներկա չի եղել առաջին հանդիպմանը, որը կայացել է 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---