Բայրամով․ ՀՀ հետ բանակցությունների 3-րդ փուլը կարող է կայանալ մինչև տարեվերջ

Բայրամով․ ՀՀ հետ բանակցությունների 3-րդ փուլը կարող է կայանալ մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների 3-րդ փուլը կարող է կայանալ մինչև տարեվերջ։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը նախապատրաստել և Հայաստանին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի նախագիծը», գրում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանը 5 հիմնարար սկզբունքի հիման վրա նախապատրաստել է պայմանագրի նախագիծն ու ներկայացրել հայկական կողմին։ Դրանից հետո բանակցությունների 2 փուլ է տեղի ունեցել։ Մեկնաբանությունների երրորդ փուլը ադրբեջնական կողմը ևս ներկայացրել է հայկական կողմին։ Մենք կարծում ենք, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը կարելի է խաղաղաության պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլ անցկացնել»,-ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։ Երևանն ի պատասխան հայտարարել է, որ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։

Դեկտեմբերի 1-ին Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հոկտեմբերի վերջին կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթում նշվում է, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմաթիի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանների վրա: Լավրովը նշել էր, որ Ալմաթիի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ–ի մաս էր կազմում։ Լավրովը նաև ասել էր, թե հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---