ԱՄՆ դեսպանատունը՝ Ռիքերի այցի մասին․ Հանձնառու ենք անվտանգ, կայուն, ժողովրդավար ապագայի խթանմանը Հարավային Կովկասում 5 դեկտեմբերի 2022 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, ամփոփելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերի այցը Հայաստան, նշել է, որ վերջինս ընդգծել է՝ «Միացյալ Նահանգները հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում»։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Նշվում է նաև, որ Ռիքերը հայաստանյան այցի շրջանակում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին` քննարկելու տարածաշրջանի հիմնահարցերը և ԱՄՆ աջակցությունը չկարգավորված խնդիրների կառուցողական լուծման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ ներգրավման հարցում։ Վարչապետ Փաշինյանն ու Ռիքերը դեկտեմբերի 1-ին Երևանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |