Ալիևն ու Լևիտինը քննարկել են տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր

Ալիևն ու Լևիտինը քննարկել են տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իգոր Լևիտինը Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր, գրում է Interfax.az-ը Ադրբեջանի նախագահի կայքէջի վրա հղումով։

«Զրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային քաղաքական, տնտեսական, ինչպես նաև տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հնարավարությունների ընդլայնմանն ու Զանգեզուրի միջանցքին առնչվող հարցեր»,-ասվում է Ալիևի կայքի հաղորդագրության մեջ։

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---