Հունվարի 1-ից կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, իսկ փետրվարի 15-ից՝ ID-ների

Հունվարի 1-ից կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, իսկ փետրվարի 15-ից՝  ID-ների

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ դրանք այլևս չեն համապատասխանում արդիական պահանջներին։

Կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիներին դադարեցվում է 1 տարով, մինչև նոր սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինումը: Այդ մասին ԱԺ նիստում ասել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենսդրական փաթեթը։

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով հարցին, ասել է, որ 2012-ից տրվող կենսաչափական անձնագրերը չեն պարունակում բոլոր այն կենսաչափական տվյալները, որոնք պահանջվում են։

«Այն կենսաչափական անձնագիրը, որը տրվել է մինչ օրս, համարվում է ոչ բավարար տեխնիկական չափանիշներին: Կառավարությանը պետք է ևս 1 տարի այդ աշխատանքներն ավարտելու համար»,-ասել է նա։

ՔՊ-ական Արսեն Թորոսյանն արձագանքել է, ասելով․ «Վերջին 10 տարում հակառակի մասին ենք միշտ լսել, որ կենսաչափական անձնագրերն ամեն ինչ պարունակում են, բայց պարզվում է՝ ամեն ինչ չեն պարունակում, այնքան էլ կենսաչափական չեն, կոպիտ ասած»:

Քանի որ հին նմուշի անձնագրերը պետք է դադարեցվեին թողարկվել 2023-ի հունվարի 1-ից, առաջարկվել է երկարացնել այդ ժամկետը մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը։ Նախատեսվում է ՀՀ կառավարության 1998-ի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը:

Ֆիդնայանը հայտնել է նաև, որ ՝ 2023-ին փետրվարի 15-ից նույնականացման քարտերը կտրամադրվեն առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանումը: 2023-ին փետրվարի 15-ից հետո կտրամադրվեն էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտեր։

«Ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրեի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը»,-ասել է Ֆիդանյանը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքացիներին տրամադրվել է 155,766 նույնականացման քարտ։ Նա նշել է, որ ծավալներն էականորեն ավելացել են, քանի որ, օրինակ, 2020 թվականին տրամադրվել է 70,273 նույնականացման քարտ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---