Washington Post. ԱՄՆ 2 գեներալ փորձել է «վաստակել» Ադրբեջանի հետ կապերի շնորհիվ, բայց Պենտագոնն ընդդիմացել է

Washington Post. ԱՄՆ 2 գեներալ փորձել է  «վաստակել» Ադրբեջանի հետ կապերի շնորհիվ, բայց Պենտագոնն ընդդիմացել է

PanARMENIAN.Net - Աֆղանստանում պատերազմի ամենաթեժ շրջանում ԱՄՆ ռազմական առաջնորդները մեկնում էին Ադրբեջան՝ Իլհամ Ալիևի «ողորմությունը հայցելու», չնայած ԱՄՆ դեսպանատան հաղորդագրություններին, որտեղ բեղավոր առաջնորդին համեմատում էին «Կնքահայրը» ֆիլմի պարագլուխների հետ, գրում է ամերիկյան The Washington Post-ը։

Հոդվածում ասվում է, որ մի կողմ դնելով Ադրբեջանում կոռուպցիայի վերաբերյալ մտավախությունները, Պենտագոնի ղեկավարները համոզեցին Ալիևին բացել իր երկրի սահմաններն ու օդային տարածքը ԱՄՆ և ՆԱՏՕ-ի համար՝ դեպի Աֆղանստան մատակարարումներն ապահովելու նպատակով։ Փոխարենն ԱՄՆ պաշտոնյաները խոստացել էին Ալիևին ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն և ռազմական ոլորտի մոտ 369 մլն դոլարի պայմանագրեր կնքել ադրբեջանական բեռնափոխադրող Silk Way Airlines ավիաընկերության հետ, որն, ըստ ամերիկացի քննիչների, վերահսկվում էր կառավարության կողմից։

ԱՄՆ ՌՕՈւ երկու գեներալ՝ Դունկան Մակնաբն ու Ուիլյամ Ֆրեյզեր III-ը, որոնք համակարգում էին մատակարարումը 2008-2014թթ., ավելի ուշ փորձել են վաստակել Ադրբեջանի հետ կապերի շնորհիվ։ Ըստ պարբերականի ստացած փաստաթղթերի, զինծառայությունից զորացրվելուց հետո գեներալներn արժեքովոր խորհրդատվական գործարքներ են կնքել Silk Way Airlines-ի հետ։ Նրանցից մեկն օրական 500 դոլար պետք է աշխատեր։

Պենտագոնն ու Պետդեպը սովորաբար հաստատում են պաշտոնաթող ամերիկացի զինծառայողների դիմումներն արտերկրում կամ օտարերկրյա կառավարությունների կողմից վերահսկվող ընկերություններում աշխատելու վերաբերյալ։ 2015-ից ի վեր հաստատվել է դիմումների ավելի քան 95%-ը։ Բայց երբ ՌՕՈւ-ում իմացել են Ադրբեջանում Մակնաբի և Ֆրեյզերի գործունեության մասին, դա ընկալվել է որպես սպառնալիք ազգյաին անվտանգությանը։

Թեև այդ գործն աշխատում էին չհանրայնացնել, այնուամենայնիվ, 2022-ին ՌՕՈւ-ն վերաջպես հրապարակեց 400 էջից բաղկացած զեկույցը, սակայն, միայն այն բանից հետո, երբ պարբերականը հայցով դիմեց դաշնային դատարան և ներկայացրեց մեկ այլ գործակալության ապացույցը, որ գեներալների վարքագիծն Ադրբեջանում հետաքննության առիթ է դարձել։

Փաստաթղթերը վկայում են, որ ՌՕՈւ հետախուզության աշխատակիցներն առարկել են Ադրբեջանի հետ գործարքների դեմ մի շարք պատճառներով, որոնք դեռևս չեն գաղտնազերծվել։ Մինչդեռ ՌՕՈւ Դիտորդական խորհուրդների գործակալության տնօրեն Դիվելը էթիկական մտահոգություն էր հայտնել, քանի որ ամերիկացի զինվորականները մեծ բիզնես էին տրամադրել Silk Way Airlines-ին, իսկ Մակնաբսն ու Ֆրեյզերը կառավարում էին առաքումների երթուղիներն Ադրբեջանի տարածքով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---