«Հրապարակ». TV 5-ը հայց է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ![]() 6 դեկտեմբերի 2022 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։ Հեռուստաընկերությունը նաև 200,000 դրամի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել, հայտնում է «Հրապարակը»։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին և մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։ Ավելի վաղ Սուքիասյանն ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի հարցից հունից դուրս էր եկել և ասել. «Ձեր սեփականատերը գող է ու ավազակ, ոչ մի բան չի արել այս երկրի համար, միլիարդավոր դոլարներ ունի»։ Խաչատուր Սուքիասյանը նաև ասել էր, թե ինքն ապօրինի գույք չունի, իսկ «5-րդ ալիքի» սեփականատերն ունի ապօրինի գույք։ «5-րդ ալիքի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի թիմակից Արմեն Թավադյանն է՝ 90-ականներին Ռուսաստանում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |