Նախագիծ․ Պաշտոնյային տրվող արարողակարգային նվերները չեն հաշվառվի![]() 6 դեկտեմբերի 2022 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նիստում ներկայացված նոր նախագծով նոր կարգավորումներ են սահմանվում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման, նվերների ինստիտուտի վերաբերյալ։ Առաջարկվում է, որ արարողակարգային կերպով տրվող նվերները հաշվառման ենթակա չլինեն, հայտնում է «Առավոտը»։ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը ներկայացրել է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։ «Նախատեսվել է, որ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից արարողակարգային կերպով տրվող նվերները հաշվառման ենթակա չեն: Սկզբնական տարբերակում նշված էր, որ հաշվառման են ենթարկվելու բոլոր այն նվերները, որոնք, ըստ էության, նախագծին համահունչ պետք է հաշվառվեին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի միջոցառումների ժամանակ ունենք հրապարակայնության բաղադրիչը, պաշտոնատար անձանց ծանրաբեռնվածությունը չմեծացնելու համար նախատեսվում է, որ արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն լինելու»,-ասել է նա: Նախատեսվում է նաև փոփոխել փոխկապակցված անձանց շրջանակը և հանել հետևյալ անձանց՝ պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ և եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր զավակի ամուսինները: Ժամանակին հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված այս ամբողջ բարեկամական շղթան ընդգրկվել էր, որ բացառվի այսպես ասած «զոքանչի, բաջանաղի անունով» ձևակերպելու պրակտիկան, հիմա նորից շրջանակը նեղացվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |