Գյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվել

Գյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվել

PanARMENIAN.Net - Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակելի երկու նոր շենքը գրեթե պատրաստ է շահագործման. 36 բնակարանի նոր շահառուները երկրաշարժից հետո տնակներում բնակվող քաղաքացիներն են։

Եվս երկու շենք կառուցման փուլում է. 44-օրյա պատերազմից հետո որոշվել է այս նոր մասնաշենքերում բնակարաններ տրամադրել նաև պատերազմի մասնակից և հաշմանդամություն ձեռք բերած տղաներին։ Շենքերը հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկերն Ակբա բանկն ու Visa «Բարերար» քարտապաններն են։ Շենքերի կառուցման համար բանկն իր շահույթից տրամադրել է 100 միլիոն դրամ։

«Շենքերը կայուն են, կառուցված են միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիայով: Շենքերի տանիքը թեք է, որն ինքնանպատակ չէ. տեղադրվել են արևային պանելներ, իսկ թեքությունը համապատասխանում է արևային պանելին։ Բնակարանները կահավորված են, շենքերն ամբողջությամբ պատրաստ են։ Ծրագրում ունենք ևս երկու շենք, որ պետք է կառուցենք՝ 7 ու 9 հարկանի: Այս շենքերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց, գործելու են վերելակներ: Այս շենքերը 58 բնակարան կունենան»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարարության պատասխանատու, շինարար խորհրդատու Արմեն Ղազարյանը:

Նորակառույց շենքերն ունեն նաև հատուկ տարածք` ստեղծագործելու համար։ Արվեստի սիրահարները կարող են ոգեշնչում փնտրել և առանձնանալ նորակառույցների տանիքում, որը նախագծվել է հատուկ նրանց համար։

2012-ին Ակբա բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Հայաստանում առաջին անգամ թողարկել է բարեգործական Visa «Բարերար» քարտը: Ծրագրի շրջանակում բանկը հիմնադրամի հատուկ հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է Visa «Բարերար» քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև քարտի սպասարկման վարձի 50%-ը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---