Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է ՀՀ-ում ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգման կարիքի մասին![]() 7 դեկտեմբերի 2022 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հաստատել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը։ Այդ մասին նախարարը խոսել է խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։ «Նախարարն ասել է, որ այդ առաքելությունն իրոք սահմանափակում է «սրացման ռիսկերը՝ մշտադիտարկելով սահմանային իրավիճակը»,-ասվում է գրառման մեջ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Հոկտեմբերի 14-ին Երևան էր ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով: Հոկտեմբերի 27-ին Եվրամիության դիտորդները սկսել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին։ ![]() ![]() Նաև կոչ է արվել 150 մլն դոլար հատկացնել ՀՀ-ին և Արցախին «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |