Պաշտպանական խումբ. Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան

Պաշտպանական խումբ. Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ չի ներկայացվել որևէ փաստ, տվյալ, որը կհիմնավորեր «վատնման» հանցակազմի առկայությունը։

Նշվում է նաև, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան։

«Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց վերջապես ավարտվեց մեղադրանքի կողմի գրավոր «ապացույցների» հետազոտումը, ինչպես նաև քննիչի կողմից փորձագետին ներկայացված հարցադրումների պատասխանների և հետևությունների հետազոտումը, որի ընթացքում չներկայացվեց որևէ փաստ, տվյալ, փաստաթուղթ, ինչը կարող էր հիմնավորել «վատնման» հանցակազմի առկայությունը, Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքում տեղ գտած որևէ ձևակերպում կամ այս ամբողջ ժամանակամիջոցում կալանավորման տակ գտնվելու անհրաժեշտությունը:

Ավելին, ներկայացված «ապացույցների» մի մասն առհասարակ վերաբերելի չէր մեղադրանքին կամ ոչինչ չէր հիմնավորում, իսկ մյուս մասը՝ հերքում էր մեղադրանքը, որի վերաբերյալ պաշտպանական կողմը արել է համապատասխան հայտարարություններ և ներկայացրել է հակափաստարկներ: Ամեն դեպքում՝ կարող ենք վերահաստատել, որ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը և ԶՈւ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու համար։ Քրգործի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ԶՈւ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---