ԱԳ փոխնախարարը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումում խոսել է ԼՂ մշակութային ժառանգության պղծման մասին 7 դեկտեմբերի 2022 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Բաղդադում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը ելույթում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայկական հնագույն մշակութային ժառանգության վտանգված լինելու հանգամանքը և դրա նկատմամբ իրականացվող դիտավորյալ ոչնչացման, պղծման, յուրացման և վանդալիզմի ուղղորդված քաղաքականությունը։ Իրաքի ԱԳ նախարարի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Մեքսիկայի և ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ։ Իր ելույթում Գևորգյանը կարևորել է ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և գործակցության հարթակ։ Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական հնագույն մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում՝ որպես տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևոր միջոց։ Ֆորումի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում՝ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից ընդունվել է Բաղդադի հռչակագիրը: Անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին։ Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ-Լատիֆ Ռաշիդին։ Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում ՀՀ վստահելի գործընկերը: Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտների հետագա ծավալումը և զարգացումը՝ առանձնահատուկ ընդգծելով առևտրատնտեսական կապերի շարունակական խորացման անհրաժեշտությունը: Բարձր է գնահատվել իրաքյան կողմի ջանքերը՝ Բաղդադում անցկացված Հնագույն քաղաքակրթությունների նախարարական 6-րդ ֆորումի կազմակերպման աշխատանքներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ զարգացնելու հայ-իրաքյան հարաբերությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |