Պեսկով․ Մոսկվան պատրաստ է աջակցել, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը ՌԴ-ում անցկացվի![]() 7 դեկտեմբերի 2022 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման համար, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը մինչև տարեվերջ կայանա Ռուսաստանում։ Նա նաև նշել է, որ եթե այդպպիսի հանդիպման վերաբերյալ ընկալում լինի, հանրությունը կտեղեկացվի։ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ մինչև տարեվերջ հնարավոր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամ երկու երկրի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների 3-րդ փուլը կարող է կայանալ մինչև տարեվերջ։ ![]() ![]() «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Հարությունյանը հրապարակել է հրամանագիրը կառավարության նիստում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |