Մեղրու ՀԷԿ-ը կառուցելու են իրանական ընկերությունները

PanARMENIAN.Net - Մեղրու ՀԷԿ-ը կառուցելու են իրանական ընկերությունները, հայկական հեռուստաընկերությունների լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը` ամփոփելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Իրան: Նրա խոսքով, իրականացված ներդրումները հետագայում կհատուցվեն արտադրվող էլեկտրաէներգիայի տեսքով:



Ինչպես նշել է նախարարը, Իրանում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմի աշխատավոր ուժի, Հայաստանի պոտենցիալի առավելագույն օգտագործման մասին, մասնավորապես այնպիսի նախագծերի իրականացման դեպքում, ինչպիսին է Իրան-Հայաստան երկաթուղին:



Հայաստանի եւ Իրանի միջեւ` Արաքս սահմանամերձ գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2007թ. մարտին: ՀԷԿ-երից յուրաքանչյուրն ունենալու է 140 ՄՎտ հզորություն: Մեղրու ՀԷԿ-ի արժողությունը մոտ 240 մլն ԱՄՆ դոլար է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---