Հանրապետության հրապարակի կրպակն ապամոնտաժվում է․ Սեփականատերը բերման է ենթարկվել

Հանրապետության հրապարակի կրպակն ապամոնտաժվում է․ Սեփականատերը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Հանրապետության հրապարակում գտնվող անօրինական շինությունները, մասնավորապես ապամոնտաժվում է ազգային պատկերասրահին կից գործող սուրճի կրպակը:

Տեղում են կրպակի սեփականատերերը, ներկայացուցիչը, ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Սեփականատիրոջ ներկայացուցիչը ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել է, որ դատարանի որոշմամբ կրպակի վրա 2 անգամ արգելանք է դրված, ինչը նշանակում է, որ այն քանդել, ապամոնտաժել չի կարելի: Սրան ի պատասխան ոստիկանության աշխատակիցները հորդորել են բոլոր հարցերով ՀՀ ոստիկանություն դիմել գրավոր տարբերակով։

Իսկ քաղաքապետարանի աշխատակիցը տեղեկացրել է, որ իրենք գիտեն, տեղյակ են դատարանի և մնացած բոլոր որոշումների մասին, չեն անում անօրինական գործողություններ, իրենց քայլերը հիմնավորված են:

Որոշ ժամանակ կարճ լեզվակռվից հետո ոստիկանները բերման ենթարկեցին սեփականատիրոջը և նրա ներկայացուցչին:

Ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---