Հայ ներդրողները հարյուր միլիոնավոր դոլարների պահանջ են ներկայացրել Ադրբեջանին

Հայ ներդրողները հարյուր միլիոնավոր դոլարների պահանջ են ներկայացրել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Փոքր ՀԷԿ-երի 19 հայ մասնավոր ներդրող Ադրբեջանին ծանուցել է իրենց հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ներդրումների փոխհատուցման պահանջի մասին։ Այդ պահանջը հիմնավորվում է՝ հղում անելով էներգետիկ խարտիայի միջազգային պայմանագրի, նշվում է միջազգային դատական գործերի լուսաբանմամբ մասնագիտացած Global Arbitration Review (GAR) պորտալի հրապարակման մեջ։

Նրանք իրենց պահանջների մասին ծանուցել են Ադրբեջանին, և եթե վերջինիս չարձագանքի հայ ներդրողների պահանջին, արդեն կդիմեն միջազգային արբիտրաժ՝ վեճը լուծելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։

Հայ ներդրողների շահերը ներկայացնում են միջազգային իրավաբանական Willkie Farr & Gallagher ընկերությունը և հայկական՝ «Դավիթ և գործընկերներ» իրավաբանական ընկերությունը, որը հիմնել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Դավիթ և գործընկերներ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը որոշ մանրամասներ է հայտնել այս գործի առնչությամբ։

«Խնդիրը հետևյալն է՝ քանի որ կան սեփականատերեր, որոնց ՀԷԿ-երն անցել են Ադրբեջանի տիրապետման ներքո, բնականաբար սեփականատերերը պահանջում են հատուցում, իրենց կորցրած բիզնեսի համար։ Ընթացակարգը հետևյալն է՝ մենք իրենց դիմել ենք, իրենք ունեն 3 ամիս՝ արձագանքելու համար, որից հետո մենք արդեն կանցնենք գործողությունների»,- նշել է Դավիթ Հարությունյանը։

Այս հայցը առաջին հայտնի ներդրող-պետություն վեճն է, որը ծագել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Քարվաճառում, Բերձորում և Արցախի այլ տարածքներում կառուցված ՀԷԿ-երին, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից՝ 2020 թվականից հետո մնացել են Ադրբեջանի տիրապետման ներքո։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---