Փարիզի քաղաքապետը վստահեցրել է Հարությունյանին՝ միշտ կլինեն Արցախի կողքին

Փարիզի քաղաքապետը վստահեցրել է Հարությունյանին՝ միշտ կլինեն Արցախի կողքին

PanARMENIAN.Net - Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքները, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:

Հարությունյանը բարձր է գնահատել Իդալգոյի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման համար պայքարին սատարմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ Արցախի անկախության ճանաչման բանաձևի օգտին քվեարկելու համար:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների զարգացումն Արցախի համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է Ֆրանսիայի վարչական շրջանների և քաղաքների հետ ունեցած ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու են դինամիկ կերպով:

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը France 24 հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է, որ ինքնորոշման իրավունքը և անկախությունը Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են։

«Անշուշտ, այսօր խաղաղությունը երաշխավորում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախոմ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը, որի մանդատը մինչև 2025 թվականն է, սակայն անհրաժեշտություն կա այն լրացնել միջազգային երաշխիքներով՝ նկատի ունենալով, որ ինքնորոշման իրավունքը և անկախությունը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են»,-պատասխանել է Արայիկ Հարությունյանը։

Ընթերցեք նաև․ Հարությունյանը՝ Ֆրանսիայում․ Ուզում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---