ՊՆ խոսնակ․ Իրանը ՀՀ-ին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել

ՊՆ խոսնակ․ Իրանը ՀՀ-ին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հայտարարել է՝ տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է «Ազատությունը»։

Դեկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, գրել էին, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»՝ մանրամասնելով, թե «ըստ հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի վերջին, Իրանը, գաղտնի, իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան»։

Ադրբեջանական լրատվամիջոցը գրել էր, թե Թեհրանը 500 հակատանկային կառավարվող «Դեխժհլավիյե» ու 100 «Ալմաս» տեսակի հրթիռ է նվիրել Հայաստանին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---