«ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը՝ դեկտեմբերի 11-ին

«ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը՝ դեկտեմբերի 11-ին

PanARMENIAN.Net - Հայաստանում ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաև ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դեկտեմբերի 11-ին Հայաստանում կանցկացնի «ԱրմՌոբոտիքս 2022» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 14-րդ առաջնությունը: Դրա անցկացման հովանավորը նաև Ակբա բանկն է:

Մրցույթի շրջանակում ռոբոտաշինության և ծրագրավորման իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները կցուցադրեն 3 տարբեր խմբերի բաժանված թիմերը՝ դպրոցահասակների թիմերը (10-17տ.), սկսնակ ընկերությունների թիմերն ու մասնագիտացած ընկերությունները:

Թիմերի ստեղծած ռոբոտները մրցույթի ընթացքում կլուծեն ագրոոլորտին վերաբերող խնդիրներ՝ բերքի հավաքումից մինչև սերմերի տնկում, այգիների ու բույսերի ոռոգումից մինչև կենդանիների կերակրում: Ռոբոտները նաև կկատարեն տնտեսության մշտադիտարկում, ստացվող տվյալների վերլուծություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---