2022-ին ՀՀ միջագային պահուստներն աճել են 8.9%-ով![]() 9 դեկտեմբերի 2022 - 14:35 AMT PanARMENIAN.Net - 2022-ի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 3 մլրդ 518 մլն դոլար: Կենտրոնական բանկը հրապարակել է տարեկան հաշվետվություն։ 2022-ի ընթացքում միջագային պահուստներն աճել են 288 մլն դոլարով կամ 8.9%-ով, գրում է «Հետքը»։ Տարվա ընթացքում միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը գրանցվել է սեպտեմբերին, որից հետո սկսել է նվազել: Միջազգային պահուստների փոփոխության վրա հիմնականում ազդում են պետական պարտքի ներգրավումը, պարտքի գծով սպասարկումները և ներքին շուկայում արտարժույթի վաճառքը։ Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով: Ոսկի պահուստներում չկա: Հայաստանի պետական պարտքը կազմում է մոտ 10 մլրդ դոլար։ Հունիսի վերջի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքի մեծ մասը՝ 65%-ը, արտաքին պարտքն է։ ![]() ![]()
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով «Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |