Բաց դռների օրեր՝ ARARAT թանգարանում![]() 9 դեկտեմբերի 2022 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ARARAT թանգարանը հրավիրում է բոլորին կատարելու բացահայտումներով լի ճամփորդություն դեպի ARARAT հայկական կոնյակների աշխարհ։ Դեկտեմբերի 17-ը և 18-ը բաց դռների օրեր են հայտարարված։ Միջոցառման շրջանակում ARARAT թանգարանը կներկայացնի հայկական կոնյակագործության 135-ամյա պատմությունը, կոնյակի պատրաստման առեղծվածային գործընթացը և տարիների արդյունքում մեզ հասած ժառանգությունն ու փորձը։ Մուտքն ազատ է: Հանրապետության հրապարակից դեպի ARARAT թանգարան կգործեն անվճար ավտոբուսներ: «Շտապե՛ք այցելել ARARAT թանգարան՝ համալրելու անցնող տարին վառ և անմոռանալի հիշողություններով։ Բաց դռների շրջանակում ARARAT թանգարանի խանութում Ձեզ կսպասեն անակնկալներ»,-ասվում է թանգարանի հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |