Շոյգու․ ՀՀ-ն մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում

Շոյգու․ ՀՀ-ն մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում:

Հանդիպումը տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների և Անկախ Պետությունների Համագործակցության անդամների հանդիպման շրջանակում։

«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում։ Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանմամբ և առավելագույն ջանքերն ենք գործադրում դրա համար։ Մենք հատկապես կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և աջակցությունը Հայաստանի զինված ուժերի ներուժի ավելացմանը»,- ասել է Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը։

Հանդիպման ընթացքում երկու երկրի ՊՆ ղեկավարները հաստատել են պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։

Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա չորրորդ հանդիպումն է։

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր նախաձեռնությունն ու ջանքերը գագաթնաժողովի կազմակերպման առումով։ Դեկտեմբերը արվածի ամփոփման և անելիքների նախանշման ժամանակ է, այսօր ստորագրելու ենք 2023-ի համագործակցության ծրագիրը»,-ասել է նա։

Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ որոշման նախագծի այն կետին, որով նախատեսվում էր ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին՝ ասել է, որ պարզ չէ, թե ինչ օգնության մասին է խոսքը։ Նա նաև ասել է, որ առանց Բաքվի գործողությունների գնահատականի ՀԱՊԿ–ի օգնությունն ընդունել, կնշանակի համակերպվել ստատուս քվոյի հետ, որն այժմ կա ՀՀ սահմաններին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---