Քերոբյան․ ՏՏ ոլորտում մոտ 50% աճ կա, այդ թվում` ՀՀ եկած տաղանդավոր մարդկանց շնորհիվ

Քերոբյան․ ՏՏ ոլորտում մոտ 50% աճ կա, այդ թվում` ՀՀ եկած տաղանդավոր մարդկանց շնորհիվ

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Մատենադարանում Silicon Mountains 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովում, որը նվիրված է թվային լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում, ասել է, որ 2022-ին ՀՀ-ի տնտեսական աճը համարյա ռեկորդային է, որի ապահովման մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է բարձր տեխնոլոգիական ոլորտը՝ թե ուղղակի, թե անուղղակի կերպով։

«Այս տարի մոտ 50 տոկոս աճ է գրանցվել ՏՏ ոլորտում։ Բացի դրանից՝ տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստան եկան բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, որոնք իրենց ներդրումն ունեցան ոչ միայն ԲՏԱ ոլորտում, այլ նաև հարակից այլ ոլորտներում և խթանեցին աճը», ասել է նա, գրում է Factor.am-ը։

Քերոբյանը հավելել է, որ, այնուամենայնիվ, ոլորտն ունի խնդիրներ, դրանցից է այն, որ դրամի կտրուկ արժևորման պատճառով ոլորտի շատ ընկերություններ հայտնվել էին օրհասական վիճակում։ Սակայն, նախարարի հավաստմամբ, կառավարությունն այդ ընկերություններին տրամադրել է անհրաժեշտ փրկօղակ։

«Նպատակ ունենք Հայաստանը աշխարհում դարձնել մրցունակ երկիր։ Այդ պլանը մենք ունենք»,- նշել է Քերոբյանը։

Նա նաև վստահեցրել է, որ կառավարությունը մեկնարկել և իրականացնում է տնտեսության արդիականացման ծրագրեր։

Կառավարությունը որոշել է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Տրամադրվող պետաջակցության չափը ոլորտին նախնական գնահատմամբ կազմում է 10 մլրդ դրամ, ինչը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը և պահպանել աշխատակիցների աշխատավարձերը:

Ավելի վաղ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ դեռևս 5 ամիս առաջ են բարձրաձայնել դոլարի արժեզրկման հետևանքով ոլորտում առաջացած խնդիրների մասին, սակայն կառավարությունը մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել: Նրանք տեղեկացրել էին, որ մշակվել է մի նախագիծ, համաձայն որի նախատեսվել է ՏՏ ընկերություններին փոխհատուցել եկամտահարկի վերադարձով՝ այս տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, սակայն նախագիծն այդպես էլ կառավարության նիստ չի մտել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---