Շերը ներկա էր «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը

Շերը ներկա էր «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը

PanARMENIAN.Net - Ամերիկահայ փոփ-երգչուհի, «Օսկարի», «Գրեմմիի», «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերլին Սարգսյան) ներկա է գտնվել «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը։

Այն տեղի է ունեցել Լոս Անջելեսի IPIC THEATER-Westwood թատրոնում։ Համաշխարհային աստղն իր աջակցական ուղերձն է հղել ֆիլմի ընթացքին, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

«Ավրորայի լուսաբացը» Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

Իննա Սահակյանի վավերագրական-անիմացիոն ֆիլմը, որը նկարահանված է Ավրորա Մարդիգանյանի սարսափազդու պատմության հիման վրա և ներառում է 1919-ի հոլիվուդյան ֆիլմի անհետացած հատվածները, պատմում է 1915թ. դեռահաս աղջկա անօրինակ քաջության և այն մասին, որ սեփական ողբերգական պատմությունը վերապատմելը ամենաուժեղ քայլն է, որը կարող է անել մարդը:

«Ավրորայի լուսաբացը» վավերագրական - անիմացիոն ֆիլմը Տալլինի «Սև գիշերներ» (Tallinn Black Nights) միջազգային կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում արժանացել է «Համարտադրության համար Բալթյան լավագույն արտադրող» մրցանակին, ինչպես նաև Ասիական համաշխարհային կինոփառատոնում (Asian World Film Festival) արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---