10 դեկտեմբերի 2022 - 12:34 AMT
Լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից

Տնտեսությունների արտադրական կարողությունների արդիականացման նպատակով Ակբա Լիզինգն առաջարկում է լիզինգով ձեռք բերել Fiat բեռնատարներ Fine Cars of Armenia ընկերությունից՝ սկսած 0% փաստացի տոկոսադրույքից։

ՀՀ կառավարության կողմից մշակված «Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառում» ծրագրի շրջանակում լիզինգի տրամադրման պայմաններն են՝

-Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո

-Կանխավճար՝ սկսած 10%-ից

-Մարման ժամկետ՝ մինչև 72 ամիս

-Սուբսիդավորման ժամկետ` մինչև 42 ամիս

-Սուբսիդավորումից հետո ՀՀ դրամի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 1.45-7.68%, արտարժույթի դեպքում՝ սկսած 0%- 5․47%:

Տրամադրվող լիզինգի և առաջարկվող ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում:

Ծրագրի շրջանակում Ակբա Լիզինգի կողմից տրամադրվող լիզինգի առավելագույն գումարի չափը կազմում է 1 միլիարդ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Ընդ որում, տնտեսվարողը, ում կանոնադրական կապիտալում 200 միլիոն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, Ակբա Լիզինգի միջոցով կարող է օգտվել մինչև 10 միլիարդ դրամի ֆինանսավորման արտոնությունից՝ համապատասխան ծրագրի պայմանների։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։