Քաղաքապետ․ Սիրո և հյուրընկալության քաղաքը անչափ ուրախ էր տեսնել այսքան երիտասարդ և վառ գույներ![]() 12 դեկտեմբերի 2022 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած կայացած հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն Oh Maman! երգով՝ հավաքելով 203 միավոր։ Հայաստանը ներկայացնող Նարեն Dance երգով 2-րդ հորիզոնականում է՝ 180 միավորով։ Երրորդ հորիզոնականը 161 միավորով զբաղեցրել է Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան I Believe երգով։ Հաղթողը որոշվել է ժյուրիի և առցանց քվեարկության՝ 50/50 ձայների հարաբերակցությամբ։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մրցույթին, գրել է, որ «սիրո և հյուրընկալության քաղաքն անչափ ուրախ էր տեսնել այսքան երիտասարդ և վառ գույներ մի հարկի տակ, անթիվ փայլող աչքեր՝ լի սպասումով»։ «Դե ինչ, Երևանում կայացած հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլ»- ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ տեղը Ավելի քան 2800 տարվա պատմություն ունեցող, բայց միշտ երիտասարդ մեր քաղաքը հնարավոր ամեն բան արեց ձեզ զարմացնելու համար։ Ես վստահ եմ՝ Երևանը գույն ունի, և մենք փորձեցինք ցույց տալ ձեզ այն, Երևանը տրամադրություն ունի, և ես լիահույս եմ, որ դուք զգացիք այն։ Երևանը հոտ ունի և աշխարհի որ ծայրից էլ լինեք, այն դեռ կկանչի ձեզ իր մոտ։ Երևանը մեր տունն է, Երևանը մեր լավագույն ընկերն է: Ինչպես մեր լավ քաղաքացի ու սիրված երգիչ Ֆորշն է ասում` Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք: Իսկ մենք Ձեզ պատրաստ ենք հյուրընկալել կրկին ու կրկին։ Շնորհակալություն բոլորիդ տոն ստեղծելու, մեր փոքրիկներին հրաշք նվիրելու և 2023-ի ձմեռը նշանավորելու համար։ Էստաֆետը հանձնում ենք Ֆրանսիային»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |