«Կատուներ» խմբի բացառիկ համերգը՝ Օպերայում![]() 12 դեկտեմբերի 2022 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Վահագն Հայրապետյանի «Կատուներ» խմբի երկար սպասված առաջին համերգը մեծ բեմում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Երկար դադարից հետո խումբը կրկին բեմում է՝ նոր, երիտասարդ կազմով։ Համերգի սկիզբը ժամը 19:30-ին է։ Այն բացառիկ է, քանի որ տեսանկարահանվելու է և մոտ օրերս ներկայացվելու է հանրահայտ «Տորոնտո ջազ ֆեստիվալ 2023-ին» խմբի հնարավոր մասնակցության համար: Ջազի ամենատարբեր ուղղություններում իր հետաքրքրությունն ու ձեռագիրը գտած հանրահայտ դաշնակահար Վահագն Հայրապետյանը հիմնադրել է «Կատուները» 2004 թվականին։ Բենդի երաժշտությունը հեղափոխություն էր հայկական ջազի, և, ընդհանրապես, հայաստանյան երաժշտախմբերի հնչողության մեջ։ «Կատուների» ձևավորած ջազային ուրույն ոճը հետագա տարիների համար նշաձող և ուղեգիծ է դարձել կայացած և նորաստեղծ բազմաթիվ խմբերի համար, որոնք իրենց երաժշտության մեջ փորձել են ազգային մշակույթի տարրեր օգտագործել։ Այսօր հայկական ֆոլկի մշակումները տարածված են բոլոր երաժշտական ոճերում, և առանձնապես՝ ջազում։ Այս իրողության մեջ «Կատուներն» ունեն իրենց հիմնարար դերը, ինչպես հայկական էթնո/ֆոլկ ջազի, այնպես էլ՝ համապատասխան լսարան ձևավորելու հարցում։ Տարբեր ժամանակահատվածներում խումբը համալրել են բազմաթիվ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումով հարստացրել ու լրացրել է խմբի աստիճանաբար զարգացող և ամրապնդվող ոճը։ «Կատուների» շնորհիվ հայկական ջազը նորովի ներկայացել է աշխարհի տարբեր բեմերում և փառատոներում։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |