Նարե․ Պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել՝ վստահ էի, որ կհայտնվեմ լավագույն 5-ում

Նարե․ Պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել՝  վստահ էի, որ կհայտնվեմ լավագույն 5-ում

PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլում» Dance երգով 2-րդ տեղը զբաղեցրած ՀՀ ներկայացուցիչ Նարե Ղազարյանը մրցույթի ավարտից հետո խոստովանել է, որ սկզբում հուզվել է:

«Վստահ էի, որ կհայտնվեմ լավագույն հնգյակում, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել: Քվեարկության ժամանակ հուզվել էի. երջանկության արցունքներ էին: Ես իրատես եմ ու քաջ գիտակցում եմ՝ եթե երկրորդ հորիզոնականում եմ, ուրեմն արժանի եմ դրան: Ուրախ եմ, որ Ֆրանսիան հաղթեց, քանի որ Լիսանդրոն շատ լավ ելույթ ունեցավ»,- ասել է Նարեն, գրում է Արմենպրեսը։

Անդրադառնալով ֆավորիտ երկրներին՝ Նարեն նշել է, որ բոլորին էլ համակրում է ու մի քանի օրվա ընթացքում մտերմացել է մասնակիցների հետ: Նարեն ընդգծել է, որ ինքն անձամբ քվեարկել է 3 անգամ՝ Իռլանդիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության պատվիրակների օգտին:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած կայացած հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն Oh Maman! երգով՝ հավաքելով 203 միավոր։ Հայաստանը ներկայացնող Նարեն Dance երգով 2-րդ հորիզոնականում է՝ 180 միավորով։ Երրորդ հորիզոնականը 161 միավորով զբաղեցրել է Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան I Believe երգով։

Հաղթողը որոշվել է ժյուրիի և առցանց քվեարկության՝ 50/50 ձայների հարաբերակցությամբ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---