Sotheby's-ում Այվազովսկու կտավը վաճառվել է մոտ 1․7 մլն ֆունտով

Sotheby's-ում Այվազովսկու կտավը վաճառվել է մոտ 1․7 մլն ֆունտով

PanARMENIAN.Net - Լոնդոնի Sotheby's-ի «Հին վարպետների արվեստը» աճուրդում հայտնի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը վաճառվել է 1․729 միլիոն ֆունտով:

Աճուրդը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին։ «Ծովերի ցասումը» (1886 թ.) կտավը նախապես գնահատվել էր 600-800,000 ֆունտ ստերլինգ, հայտնում է Аrtguide.com-ը։

Կտավը պահվել է Գերմանիայում, մասնավոր հավաքածուում, իսկ 2007-ին վաճառվել էր Sotheby's աճուրդում 513․3 հազար ֆունտ ստերլինգով։ Նկարը գերազանց վիճակում է։

Աճուրդի գլխավոր լոտը՝ Տիցիանի և նրա արհեստանոցի «Վեներան և Ադոնիսը» կտավը, վաճառվել է է 11,164 միլիոն ֆունտ ստերլինգով:․

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---