13 դեկտեմբերի 2022 - 10:16 AMT
Լաչինի միջանցնքը դեռ փակ է․ Ճանապարհին մնացած մարդկանց մի մասը Գորիսում է գիշերել, մյուսը՝ Լիսագորում

Դեկտեմբերի 13-ի ժամը 09։00-ի դրությամբ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքներ, հայտնում է ԱՀ ՆԳ նախարարությունը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը, այդ թվում` կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: