2009թ. Հայաստանի երկաթուղային համակարգի համար ներդրումները կկազմեն 2 մլրդ ռուբլի

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Մոսկվայում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհուրդը: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, խորհրդի ընթացքում քննարկվել են Ընկերության 2009թ. գործունեությանը վերաբերող հարցեր:



Խորհրդի շրջանակներում հաստատվել է 2009թ. Ընկերության բյուջեն եւ սակագնային քաղաքականութունը: Նաեւ սահմանվել է 2009թ. ներդրումերի չափը Հայաստանի երկաթուղային համակարգում` 2 մլրդ. 666 մլն. ռուբլու չափով հիմնական ֆոնդերի մուտքագրմամբ:

Հանդիպման ընթացքում մշակվել են Ընկերության կազմակերպչա-վարչական կառուցվածքի ձեւավորման մեթոդները: Այդ թվում նաեւ քննարկվել են հակաճգնաժամային միջոցներին եւ ոչ պրոֆիլային ակտիվների հետ արդյունավետ աշխատանքին առնչվող հարցերը:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵե ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---