Սյունիքի մարզպետարանում օպերատիվ շտաբ է ստեղծվել․ Թեժ գիծ է գործում

Սյունիքի մարզպետարանում օպերատիվ շտաբ է ստեղծվել․ Թեժ գիծ է գործում

PanARMENIAN.Net - Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այդ մասին ասվում է Սյունիքի մարզպետարանի հայտարարության մեջ։

Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդներն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---