Fastshift. Վճարային նոր համակարգ՝ Հայաստանում

Fastshift. Վճարային նոր համակարգ՝ Հայաստանում

PanARMENIAN.Net - Վերջերս Երևանում և ՀՀ մարզերում գրեթե ամենուր կարելի է հանդիպել Fastshift վճարային տերմինալների, որոնք առանձնանում են իրենց դիզայնով և պարզ ինտերֆեյսով:

Fastshift ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին և գլխավոր առաքելությունն է Հայաստանում մատուցել վճարահաշվարկային ծառայություններ՝ ներկայացնելով ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կապահովեն պարզություն, հարմարավետություն և հասանելիություն:

Fastshift տերմինալներով վճարումների գործընթացն էլ ավելի դյուրին է, քանի որ ինքնասպասարկման սարքերը հագեցած են երկու մեծ էկրանով և արագընթաց փոխանցման համակարգերով:

Վճարումներ կատարելու մշակույթն ավելի ապահով, ճկուն և նորարարական դարձնելը Fastshift ընկերության հիմնական նպատակն է։

Գործադիր տնօրեն Արագած Ասատրյանը, ամփոփելով ընկերության 2 տարին, խոսել է վճարային սարքերի հագեցվածության, տեխնիկական հնարավորություննների,սպասարկող թիմի և մոտ ապագայում սպասվող էլեկտրոնային դրամապանակի մասին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---