Մեթյու Բրայզան Երեւանում հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր ժամանել է Երեւան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը, արդեն կայացել է Մեթյու Բրայզայի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:



Այցի ծրագրով նախատեսված է նաեւ ամերիկացի դիվանագետի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:



Հանդիպումների մասնարամասները չեն հաղորդվում, սակայան, ամենայն հավանականությամբ, քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր մոտալուտ հանդիպման հարցը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---