Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար

PanARMENIAN.Net - Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- ասվում է հրամանագրում:

Մինչ այդ Ժաննա Անդրեասյանը զբաղեցնում էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վահրամ Դումանյանն ազատվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---