Ապրիլի 18-ը Հուշարձանների պահպանության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հուշարձանների պահպանության միջազգային օրն արդեն 26 տարի նշում է ապրիլի 18-ին: Այս տարի ԻԿՕՄՕՍ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այն նշվում է «Ժառանգություն եւ գիտություն» նշանաբանով, որը հրատապ է դարձել ՄԱԿ-ի կողմից հռչակված «Աստղաֆիզիկայի միջազգային տարի» 2009թ. նշանաբանի ֆոնի վրա:



Հայաստանի Մշակույթի նախարարությունը ԻԿՕՄՕՍ հասարակական կազմակերպության հետ կիրականացնի մի շարք միջոցառումներ` նվիրված Հուշարձանների պահպանության միջազգային օրվան. «Հայաստան` հնագույն աստղաֆիզիկայի երկիր» ֆոտոցուցահանդեսը, «Արարատ» հեռուստաալիքով «Մեծամորի գաղտնիքը» փաստագրական ֆիլմի թողարկումը, որը նկարահանվել է 1968-ին «Երեւան» կինոստուդիայում, 2008-ին կայացած կլոր սեղանի հոդվածների հավաքածուի շնորհանդեսը «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանումը երկրում եւ նրա սահմաններից դուրս» թեմայով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---