15 դեկտեմբերի 2022 - 11:21 AMT
Միքայել Վարդանյանը 111 մլն դրամ է տրամադրել Տավուշի նպաստառու ընտանիքների՝ հաշմանդամություն ունեցող անչափահաս բոլոր երեխաներին

Տավուշի մարզի նպաստառու ընտանիքներում հաշվառված է մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 157 երեխա:

Բարերար Միքայել Վարդանյանը հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է սահմանամերձ Տավուշում և նպաստառու ընտանիքների՝ հաշմանդամություն ունեցող անչափահաս բոլոր երեխաներին միանվագ տրամադրել 700 հազարական դրամ ֆինանսական աջակցություն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 111 մլն դրամ: