15 դեկտեմբերի 2022 - 12:11 AMT
Կանադայի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Կանադան ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի փակմանը և դրան հաջորդած իրադարձություններին: Այդ մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության Twitter-Ի միկրոբլոգում։

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու համար հնարավոր հումանիտար աղետից»,-ասվում է գրառման մեջ:

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։