Փաշինյան. Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ

Փաշինյան. Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանի այս ցեղասպան կամ ԼՂ հայերի հայրենազրկմանն ուղղված քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա։

«Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով », - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը հայկական կողմի հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի, ինչպես դիվանագիտական ծառայության, պետմարմինների աշխատակիցների, այնպես՝ էլ արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց, սոցիալական ցանցերի օգտատերերի համար։

Փաշինյանը նաև ասել է, որ անհեթեթ և նույնիսկ տգետ են այն պնդումները, թե Հայաստանը միջանցքի վերաբերյալ բանավոր խոստում է տվել որևէ մեկին։

«Բազմիցս եմ ասել, որ ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում։ Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ»,-ասել է նա։

Փաշինյանը նաև պարզաբանել է, որ եռակողմ հայտարարությունն այս գործընթացում ՀՀ սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, ուստի ՀՀ-ն պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը և շահագործմանը՝ ըստ ՀՀ օրենսդրության։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---