Փաշինյան. Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ![]() 15 դեկտեմբերի 2022 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանի այս ցեղասպան կամ ԼՂ հայերի հայրենազրկմանն ուղղված քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա։ «Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով », - ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը հայկական կողմի հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի, ինչպես դիվանագիտական ծառայության, պետմարմինների աշխատակիցների, այնպես՝ էլ արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց, սոցիալական ցանցերի օգտատերերի համար։ Փաշինյանը նաև ասել է, որ անհեթեթ և նույնիսկ տգետ են այն պնդումները, թե Հայաստանը միջանցքի վերաբերյալ բանավոր խոստում է տվել որևէ մեկին։ «Բազմիցս եմ ասել, որ ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում։ Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ»,-ասել է նա։ Փաշինյանը նաև պարզաբանել է, որ եռակողմ հայտարարությունն այս գործընթացում ՀՀ սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, ուստի ՀՀ-ն պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը և շահագործմանը՝ ըստ ՀՀ օրենսդրության։ Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ ![]() ![]() «Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,-գրել է նա Նա կոչ է արել հետևել պաշտոնական տեղեկատվությանը Խաչատրյանը նշել է, որ նման տեղեկություն չունի Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |