Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հատուկ ցուցադրությունը` դեկտեմբերի 17-ին, ռեժիսորի մասնակցությամբ15 դեկտեմբերի 2022 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և ավարտել է հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցությամբ։ Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է: «Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է․ թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում։ Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2020-ի հոկտեմբերի 21-ին՝ Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ: «Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ». այսպես է ներկայացնում ռեժիսորին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը՝ New York Film Festival-ը: «Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան կայացել է New York Film Festival-ի փառատոնում, հանրահայտ Lincoln Center-ում: Վերջինիս հաջորդել է եվրոպական պրեմիերան Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային համար մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանն արժանացել է նաև Life Achievement Award հատուկ մրցանակի։ Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշում է, որ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար: Վերջերս ֆիլմը ցուցադրվել է նաև Վենետիկի կինոփառատոնի շրջանակում: Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |