Չավուշօղլու․ ՀՀ-ն պետք է հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ

Չավուշօղլու․ ՀՀ-ն պետք է հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հորդորել է Երևանին հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հավելելով, թե հայկական կողմի «անկեղծ քայլերն անպատասխան չեն մնա»։

Նրա խոսքերով, Հայաստանը պետք է պատասխանի Թուրքիայի անկեղծ քայլերին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ Anadolu-ին հղումով։

«Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները բացահայտ են, ուստի, անկասկած, Երևանի անկեղծ քայլերն անպատասխան չեն մնա։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար կոնկրետ քայլեր են կարևոր։ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքի»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիայի և ՀՀ հատուկ ներկայացուցիչները շարունակում են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմերում և նույնիսկ ճաշել են Հայաստանի տարածքում: Քալընի խոսքով ՝ քննարկվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն սահմանների բացման ժամանակ, ինչպես նաև կամուրջների վերանորոգման, սահմանային վերահսկողության, անցակետերի հետ կապված հարցեր։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---