ՄԻՊ․ Այս ամենի իմաստն Արցախի հայաթափումն է

ՄԻՊ․ Այս ամենի իմաստն Արցախի հայաթափումն է

PanARMENIAN.Net - ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից փակմանը, ասել է, որ պատահական չէ արգելափակումը. սա ցեղասպանության վաղ ազդանշան է:

«Այս ամենի իմաստն Արցախի հայաթափումն է, Արցախի ժողովրդի բնաջնջումը: Մենք պետք է մեր ուժերը համախմբենք, ամեն մեկը պետք է լինի իր տեղում, աշխատի իր գործընկեր կազմակերպությունների հետ, որպեսզի իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ ստանանք»,- նշել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։

Նա նշել է, որ և՛ Արցախի, և՛ Հայաստանի կողմից քաղաքացիների շարժն արգելափակված է:

«Հումանիտար խնդիրներ են առաջացել մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու առումով, երեխաները չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը, անձինք զրկված են արժանապատվ կենսամակարդակ ունենալու հնարավորությունից»,- ասել է ՄԻՊ-ը:

Գրիգորյանը հայտնել է նաև, որ ՄԻՊ գրասենյակն Արցախի ՄԻՊ-ի հետ համատեղ զեկույց կհրապարակի։

«Պետք է մեր փաստերը և հետևությունները ներկայացնենք միջազգային մանդատ ունեցող հասարակական կազմակերպություններին, բայց նաև առանձին պետությունների դերակատարներին, կառավարություններին»,- ասել է նա:

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---