17 դեկտեմբերի 2022 - 12:10 AMT
Վարդանյանի հորդորն արցախցիներին՝ քարտերով առևտուր անել․ Կանխիկի խնդիր կա

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ի ֆեյսբուքյան առավոտվա եթերում տեղեկացրել է, որ ճանապարհը մնում է շրջափակված, ընդհանուր առմամբ վիաճկն Արցախում նորմալ է։

Նա տեղեկացրել է, որ խնդիր կա կանխիկ դրամի հետ կապված և կոչ է արել բնակչությանը քարտերով առևտուր անել։

«Շարունակվում է կյանքը, աշխատում ենք, չնայած դժվարություններին, գնում ենք առաջ»,-ասել է նա՝ հավելելով, որ, անկախ շրջափակումից, վերլուծում են առկա բացերն ու թերությունները, վեր հանում խնդիրները։

Խոսելով Մարտակերտ, Մարտունի և Ասկերան կատարելիք այցերի մասին՝ Վարդանյանն ասել է, որ նպատակն է ավելի լավ հասկանլ իրավիճակը մարզերում և վեր հանել համայնքների խնդիրները։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։